Ուկրաինացիները հրթիռային հարված են հասցրել Անտոնովսկի կամրջին

Անտոնովսկի կամուրջը հրթիռակոծությունից հետո, 20-ը հուլիսի, 2022թ․

Ուկրաինացիները ռուսների կողմից գրավված Խերսոնի շրջանում հրթիռային հարված են հասցրել Դնեպրի վրայով կառուցված և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Անտոնովսկի կամրջին: Այն լուրջ վնաս է կրել, երթևեկությունը կամրջով խիստ սահմանափակվել է:

Ուկրաինական կողմը HIMARS տեսակի ամերիկյան հրթիռային համակարգով է հարվածել կամրջին: Այն Դնեպրի վրայով կառուցված երկու կամուրջներից մեկն է: Ռուսաստանի կողմից Խերսոնի շրջանի ղեկավար նշանակված Վլադիմիր Սալդոն ասել է, որ այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Բեռնատարների երթևեկն արգելվել է, բայց ուղևորատար տրանսպորը կարողանում է ացնել կամրջով: Ուկրաինացիները հարվածները հասցրել են վաղ առավոտյան ժամը 4-ին։

Ուկրաինացիները վերջերս հայտարարել են, որ մտադիր են հակագրոհներով հետ վերցնել Խերսոնը և շրջակա տարածքները: