Պարտադիր ժամկետային զինծառայող Պալյան Ջիվանի Պողոսյանը մահացել է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Շարքային Պողոսյանը հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվել:
ՊՆ-ից փոխանցել էին, որ զինվորը այրվածքներն ստացել էր վառարանի կայծից առաջացած հրդեհի հետևանքով։