Ամերիկյան CNN-ը հրապարակել է աշխարհի լավագույն արշավային ուղղություններից՝ արահետներից 23-ը՝ ցանկում ներառելով նաև Հայաստանը:
Հայաստանի գեղատեսիլ բնական լանդշաֆտները բացահայտելու լավագույն միջոցը քայլելն է, գրում է CNN-ը՝ հավելելով,որ Հայաստանում են գտնվում Եվրոպայի լավագույն արշավային արահետներից մի քանիսը:
Հեղինակավոր ամերիկյան լրատվամիջոցը ընդգծում է, որ «Հայաստանն և Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող «Սանահին» և «Հաղպատ» վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշավի, և երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարավորությամբ:
CNN-ի առանձացրած ցանկում Հայաստանը 12-րդ տեղում է «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը» խորագրի ներքո: