Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել պարտադիր ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը:
Շարքայինը, ըստ Պաշտպանության նախարարության, նույն օրը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։
«Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով` զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր», - ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի փոխանցմամբ՝ զինվորը այրվածքներ ստացել է վառարանի կայծից առաջացած հրդեհի հետևանքով։