Ադրբեջանը ժամանակավորապես կդադարեցնի գազի մատակարարումը Թուրքիա, հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական էներգետիկ Botas ընկերության տվյալները։
Դրանց համաձայն` ադրբեջանական գազի մատակարարումը կդադարեցվի օգոստոսի 14-ից 28-ը և կապված կլինի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի վրա իրականացվող տեխնիկական աշխատանքների հետ։
Անկարայում պնդում են, որ ադրբեջանական գազի արտահանման երկշաբաթյա դադարեցման հետևանքով Թուրքիայի վառելիքի պակաս չի զգացվի։