Միացյալ Նահանգները ստորագրել է ևս 270 միլիոն դոլարի ռազմական օգնությունը Ուկրաինային, ներառյալ ևս չորս HIMARS հրթիռային կայաններ, ուղարկվածների թիվը հասցնելով 20-ի: Այս մասին հուլիսի 22-ին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն շաբաթասկզբին հույս էր հայտնել, որ Միացյալ Նահանգները կտրամադրի մինչև 100 HIMARS համակարգեր:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակի խոսքով՝ օգնությունը կներառի նաև 500 դյուրակիր անօդաչու թռչող սարք և 36 000 հրետանային զինամթերք: