Ադրբեջանն ու Բուլղարիան կխորացնեն համագործակցությունը էներգետիկ ոլորտում

Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկով, արխիվ

Ադրբեջանն ու Բուլղարիան կխորացնեն համագործակցությունը էներգետիկ և այլ ոլորտներում:

«Այսօր համաշխարհային օրակարգի գլխավոր առաջնահերթություններից է էներգետիկ անվտանգությունը։ Ուրախ եմ, որ մենք համագործակցություն ենք հաստատել Բուլղարիայի հետ էներգետիկայի ոլորտում, և դուք գազ եք ստանում «Հարավային գազային միջանցք» խողովակաշարով», - Բաքվում գտնվող Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովի հետ հանդիպմանը հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել նաև Ասիայից Եվրոպա երկաթուղով տարանցիկ փոխադրումների ոլորտում։

Ի պատասխան՝ Պետկովը երախտագիտություն է հայտնել վերջին վեց ամիսներին Բուլղարիային Ադրբեջանի ցուցաբերած աջակցության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել Բաքվին Եվրամիության շրջանակում: