Ռուս զինվորականները ռազմական տեխնիկան թաքցնում են Զապորոժիեի ԱԷԿ-ի մասնաշենքում

Արխիվ

Ուկրաինական «Էներգոատոմ» ընկերությունը հայտնել է, որ ռուս զինվորականները առնվազն 14 միավոր ռազմական ծանր տեխնիկա, զինամթերք, զենք ու պայթուցիկ նյութեր են մտցրել Զապորոժիեի ատոմակայանի մասնաշենքերից մեկը։

«Բերված ծանր տեխնիկան իր ամբողջ զինամթերքով այս պահին գտնվում է տուրբոգեներատորի աշխատանքը ապահովող սարքավորումների մոտ»,- հայտարարել է «Էներգոատոմը»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսները ատոմակայանի տարածքում փորձում են զինտեխնիկա թաքցնել ուկրաինական ուժերի հարվածներից։

Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։