Մագնուս Կարլսեն. «Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու մոտիվացիա չունեմ»

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, արխիվ

Շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը հայտարարել է, թե չունի այդ տիտղոսը հերթական եզրափակիչ մրցաշարում պաշտպանելու ցանկություն:

«Չեմ սիրում չեմպիոնության խաղերը, գիտեմ, որ հանդիպումը հետաքրքիր կլինի պատմական և այլ պատճառներով, բայց ցանկություն չունեմ և պարզապես չեմ խաղա»,- հայտնել է նորվեգացին:

Եզրափակիչում նրա հետ պետք է մրցեր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ով անցած եզրափակիչում պարտվել է Կարլսենին:

«Ես երկար եմ մտածել այդ մասին, խոսել եմ իմ թիմի անդամների հետ, խոսել եմ ՖԻԴԵ-ի հետ, խոսել եմ Յանի հետ, եզրակացությունը շատ պարզ է՝ ես այլևս մոտիվացված չեմ», - ասել է Կարլսենը:

Եթե նա ի պաշտոնե հրաժարվի տիտղոսը պաշտպանելուց, ապա դրա համար կպայքարեն եզրափակիչ անցած Յան Նեպոմնյաշչին և թեկնածուների մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած չինացի Դին Լիրենը:

Մագնուս Կարլսենն ավելի քան մեկ տասնամյակ համարվում է աշխարհում ամենաբարձր վարկանիշով շախմատիստը: Նա հինգ անգամ է վաստակել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: