Օլեգ Սինեգուբով. «Սա Ռուսաստանի հերթական հրեշավոր ահաբեկչությունն է»

Որդեկորույս հայրը ավտոբուսի կանգառում, Խարկով, 20 հուլիսի, 2022թ.

Խարկովում ռուսները հրթիռակոծել են մի թաղամաս, որտեղ մզկիթ է գտնվում: Զոհվել է կանգառում ավտոբուսի սպասող մի 13-ամյա ուկրաինացի դեռահաս: Մզկիթի շենքն ավերվել է:

«Երեք մարդ է զոհվել, այդ թվում` 13-ամյա տղա, երկուսը վիրավորվել են, նրանցից մեկը 15-ամյա աղջիկ է, որին հիմա վիրահատում են»,- ասել է Խարկովի փրկարար ծառայության տնօրեն Վիկտոր Զաբաշտան:

Խարկովի շրջանի նահանգապետ Օլեգ Սինեգուբովն ավելի ուշ տեղեկացրել է, որ 15-ամյա աղջիկը զոհված դեռահասի քույրն է և նույնպես ավտոբուսի է սպասել կանգառում:

«Սա ռուսների հերթական ահաբեկչական հրեշավոր գործողությունն է»,- հայտարարել է Սինեգուբովը: