Լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին Մյունխենի «Բավարիա»-ից 4 տարով տեղափոխվում է կատալոնական «Բարսելոնա»:
«Բավարիա»-ի հետ ֆուտբոլային աստղի պայմանագրի ժամկետը պետք է սպառվեր 12 ամիս անց, սակայն երկու թիմերը 50 միլիոն եվրոյով համաձայնեցրել են գործարքը:
Անցած մրցաշրջանի ավարտից հետո Լևանդովսկին ասել է, թե կցանկանար իր ուժերը փորձել մեկ այլ ակումբում:
«Բարսելոնա»-ն Լևանդովսկու հետ պայմանագրի արձակման գին է սահմանել 500 միլիոն եվրո:
33-ամյա Լևանդովսկին «Բավարիա»-ի կազմում անցկացրած 375 հանդիպումներում 344 գոլ է խփել, ամեն տարի դարձել է Գերմանիայի չեմպիոն և 2020-ին վաստակել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը: