Ուկրաինայի առաջին տիկին Ելենա (Օլենա) Զելենսկայան երեկ այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ նախագահի ու նրա տիկնոջ հետ։ Ջո և Ջիլ Բայդենները Վլադիմիր Զելենսկու կնոջը դիմավորել են մուտքի մոտ՝ ծաղիկներով:
Այսօր Զելենսկայան ելույթ կունենա Կոնգրեսում և հանդիպումներ կունենա ամերիկացի քաղաքական գործիչների հետ։
Վաշինգտոնում ավելի վաղ Ուկրաինայի առաջին տիկինը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տանը կհանդիպեն ԱՄՆ և Ուկրաինայի առաջին տիկնայք