Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր իր նստավայրում ընդունել է Թեհրանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։
Ի թիվս այլ հարցերի Իրանի առաջնորդն անդրադարձել է նաև «Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու հնարավոր դավադրությանը»` հայտարարելով, որ «եթե նման քաղաքականություն լինի, Իրանը կընդդիմանա դրան»։
«Այդ սահմանը երկար տարիների միջանցք է»,- IRNA պետական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է այաթոլլա Ալի Խամենեին: