Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ այսօրվանից մեկնարկում է 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերաբնակեցումը։
Ադրբեջանի նախագահի Զանգիլանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևի խոսքով՝ այսօրվանից Զանգիլանի շրջանի Աղալի գյուղում բնակություն է հաստատում 41 ընտանիք՝ 201 անձ։ «Մյուս ընտանիքները կվերադառնան առաջիկա 5 օրերի ընթացքում», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան։ Հաջիևի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ այդ գյուղում վերաբնակվելու ցանկություն է հայտնել 1357 մարդ։
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ներկայումս Զանգիլանի շրջանում կառուցվել է դպրոց և մանկապարտեզ, ակտիվ ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացվում, կառուցվում են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, առաջիկայում շահագործման կհանձնվի նաև օդանավակայանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը «արդեն իրականություն է»