Սպիտակ տանը կհանդիպեն ԱՄՆ և Ուկրաինայի առաջին տիկնայք

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի և ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի հանդիպումը Ուժգորոդում, 8-ը մայիսի, 2022թ.

Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ գրասենյակը հայտնել է, որ Ջիլ Բայդենն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի առաջին տիկին Ելենա (Օլենա) Զելենսկայայի հետ։

Ավելի վաղ Զելենսկայան հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Վաղը Ուկրաինայի առաջին տիկինը ելույթ կունենա Միացյալ Նահանգների Կոնգրեսում։