ԵՄ-ն Կիևին ևս 2․5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի

Եվրամիությունը համաձայնեցրել է Ուկրաինայի զինված ուժերին 2.5 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթի տրամադրումը։ Այս մասին Twitter-ի իր օգտահաշվում այսօր գրել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Որոշումը կայացվել է ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների` այսօր Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում։ Նախապես ենթադրվում էր, որ ԵՄ կողմից Կիևին տրամադրվող հինգերորդ տրանշի ընդհանուր ծավալը չի գերազանցի 500 միլիոնը։

«Ողջունում եմ ԵՄ արտգործնախարարների այս որոշումը։ Մենք շարունակում ենք նպաստել խաղաղության հաստատմանը, ինչպես նաև մեր արժեքների պաշտպանությանը», - գրել է Շառլ Միշելը։