Վաղը` հուլիսի 16-ին, Թբիլիսում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը` առանց հավելյալ մանրամասների:
Սա Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումն է։
Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում:
Երեք երկրների արտգործնախարարները քննարկել էին եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրին առնչվող հարցեր: