Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հուլիսի 18-ին կայցելի Բաքու։ Այս մասին հաղորդում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը։
«Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ՝ Ֆոն դեր Լայենին այցի ընթացքում ուղեկցելու է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնը։ Այցի ընթացքում եվրոպացի պաշտոնյաները հանդիպելու են Ադրբեջանի ղեկավարներին հետ, նախատեսված են նաև Կադրի Սիմսոնի բանակցությունները Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ։