Նյու Յորքում մահացել է Դոնալդ Թրամփի առաջին կինը

ԱՄՆ - Դոնալդ և Իվանա Թրամփ ամուսինները 1988 թվականի հուլիսին, Նյու Յորք

Հինշգաբթի երեկոյան Նյու Յորքում մահացել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանան։ Այս մասին սոցիալական ցանցերում արված գրառմամբ հայտնել է ինքը պաշտոնաթող նախագահը՝ չբացահայտելով, սակայն, իր նախկին կնոջ մահվան պատճառները։

Իվանա Թրամփը 73 տարեկան էր, նա Թրամփի երեք ավագ զավակների՝ Իվանկայի, Էրիկի և Դոնալդ կրտսերի մայրն էր։

Իվանա Թրամփն ազգությամբ չեխ էր, երիտասարդ տարիներին հանդես էր եկել Չեխոսլովակիայի դահուկավազքի երիտասարդական հավաքականի կազմում։

Դոնալդ Թրամփը և Իվանան ամուսնացել էին 1977 թվականին, ամուսնալուծվել՝ 1992-ին։