ԱՄՆ-ը և Իսրայելը միասին կաշխատեն՝ հակազդելու Իրանի միջուկային զենք ստեղծելու փորձերին

Իսրայել - ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդ, Երուսաղեմ, 14-ը հուլիսի, 2022թ.

Միացյալ Նահանգները և Իսրայելը հայտարարում են, որ միասին կաշխատեն՝ հակազդելու Իրանի միջուկային զենք ստեղծելու փորձերին:

Երեկ Իսրայելում այդ երկրի վարչապետ Յաիր Լապիդը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համատեղ պարտավորություն են ստորագրել՝ հակազդելու Իրանի միջուկային զենք ստեղծելու ձգտումներին:

«Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել», - հայտարարել է Բայդենը փաստաթղթի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Երուսաղեմի հռչակագրի» ստորագրման նախորդ օրը Բայդենը իսրայելական հեռուստաընկերություններից մեկին ասել էր, որ «ծայրահեղ դեպքում» է դիտարկում Իրանի դեմ ուժի կիրառումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենն Իսրայելում է, օրակարգի կարևորագույն հարցերից է Իրանի միջուկային ծրագիրը