Պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Մանուկյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, այսօր՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մանուկյանը մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում: