Հայտնաբերվել է 19-ամյա զինծառայող Արսեն Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով․ ՀՀ ՊՆ

Այսօր, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», - ասված է հաղորդագրությունում։