Դոնեցկի ղեկավարը հայտարարում է՝ Փհենյանը ճանաչել է ինքնահռչակ հանրապետության անկախությունը

Ուկրաինացի զինծառայողները Դոնեցկի շրջանում, հուլիս, 2022թ.

Պաշտոնական Փհենյանը ճանաչել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության անկախությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայից անջատված շրջանի ղեկավար Դենիս Պուշիլինը։

Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի դեսպան Սին Հոն Չհոլը «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» դեսպան Օլգա Մակեևային է հանձնել ճանաչման մասին հյուսիսկորեական կառավարության պաշտոնական որոշումը։

Ռուսաստանյան արտգործնախարարությունը, Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել։

Հյուսիսային Կորեան, որը համարվում է աշխարհի ամենափակ և անազատ երկրներից մեկը, դարձավ ՄԱԿ-ի երրորդ անդամ պետությունը՝ Ռուսաստանից և Սիրիայից հետո, որը ճանաչում է ինքնահռչակ Դոնեցկի անկախությունը։ Լուգանսկի անկախության ճանաչման մասին չի հաղորդվում։