Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը չի օգնում Ուկրաինայի պատերազմի կողմերից ոչ մեկին։
Իտալական La Reppublica թերթին տված հարցազրույցում իրանական դիվանագիտության ղեկավարն այդկերպ արձագանքել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությանը, որի համաձայն՝ Իրանը պատրաստվում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարել։
Աբդոլահիանն ընդգծել է՝ Թեհրանը խուսափում է ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել Ուկրաինայում իրավիճակի հետագա սրմանը, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի մատակարարումից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սալիվան․ «Իրանը պատրաստվում է անօդաչուներ տրամադրել Ռուսաստանին»