Լուգանսկը հրթիռային հարձակման է ենթարկվել

Ուկրաինա - HIMARS-ից արձակված հրթիռներ, հուլիս, 2022թ.

Ռուսաստանյան աղբյուրների համաձայն՝ ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Լուգանսկը ուկրաինական կողմից հրթիռային հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով անցած անցած գիշեր մի շարք պայթյուններ են տեղի ունեցել՝ հանգեցնելով խոշոր հրդեհների։

Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քաղաքին հարվածները հասցվել են ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգից, թիրախավորվել է մասնավորապես Լուգանսկի ռազմաօդային պաշտպանության զորամասը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Կիևն առայժմ չի արձագանքել այս մեղադրանքներին:

Վերջին շաբաթներին, ըստ տեղից ստացվող տեղեկությունների, Ուկրաինայի զինուժը սկսել է ավելի հաճախ հարվածներ հասցնել ռուսական զորքերի թիկունքում գտնվող թիրախներին։ Ամենահզոր հարվածներից մեկը երկուշաբթի գիշերը հասցվել է Խերսոնի շրջանի Նովայա Կախովկային. Ռուսաստանի կողմից վերահսկվող տեղական վարչակազմը հայտարարել է 7 զոհի և մեծ ավերածությունների մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերը գրավել են Լիսիչանսկի և Լուգանսկի շրջանի սահմանի միջև մնացած տարածքը