Աքար․ «Ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ հերթական բանակցությունները կկայանան վաղը՝ Ստամբուլում»

«Ուկրաինական նավահանգիստներում կուտակված հացահատիկի պաշարների դուրսբերման հարցով հերթական բազմակողմ բանակցությունները կկայանան վաղը՝ Ստամբուլում», - այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ռուս, ուկրաինացի և թուրք զինվորականներից կազմված պատվիրակությունները հանդիպելու են ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։