Վրաստանը հայտարարում է իր տարածքում գազի մեծ պաշարներ հայտնաբերելու մասին

Վրաստանում գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել ՝ մոտավորապես 16 միլիարդ խորանարդ մետր ծավալի չափով։ Այս մասին ասել է «Նավթի և գազի պետական գործակալության» ղեկավար Գեորգի Տատիշվիլին։

Business Media Georgia պարբերականի հետ հարցազրույցում նա ասել է, որ գազի պաշարները հաստատվել են Schlumberger հորանցքում` Թբիլիսիից ոչ հեռու։ Այդ տարածքում գազի և նավթի պաշարների հետախուզման և արդյունահանման լիցենզիայի օպերատորը Block Energy ընկերությունն է, որի բաժնետոմսերը սակարկվում են Լոնդոնի ֆոնդային բորսայում։

Վրաստանի գազի սպառումը 2021-ին կազմել է մոտավորապես 2 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր։