Ուկրաինայի պաշտպանության նախարարը այսօր հայտնել է, որ ավելի քան մեկ միլիոն ուկրաինացիներ պաշտպանում են երկիրը։
Ըստ պաշտպանության նախարար Ալեկսեյ Ռեզնիկովի հայտնած տվյալների՝ 700 հազար մարդ մոբիլիզացվել է զինված ուժերում, 60 հազարը սահմանապահ ուժերում, Ազգային գվարդիայում 90 հազար և Ազգային ոստիկանությունում՝ 100 հազար։
«Այսօր մեզ մոտ մեկ միլիոնից ավելի համազգեստով մարդ կա անվտանգության և պաշտպանության ոլորտում», - ասել է Ռեզնիկովը Forbes-ի առցանց համաժողովում, որը նվիրված էր Ուկրաինայում բիզնեսը վերականգնելու հնարավորություններին։