Զելենսկին այցելել է հարավային առաջնագիծ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Դնեպրոպետրովսկի մարզ և Զինված ուժերի հարավային ուղղությամբ տեղակայված առաջնագիծ։

«Շփվեցի մեր պաշտպանների հետ, նրանց պարգևներ հանձնեցի։ Նրանց տրամադրությունը վճռական է, աչքերում՝ մեր հաղթանակի համոզմունքը», - գրել է նա Տելեգրամի իր էջում։

Զելենսկին նաև հայտնել է, որ այցելել է նաև իր համար հարազատ Կրիվոյ Ռոգի շրջան։

Կրիվոյ Ռոգը Զելենսկու ծննդավայրն է։