Պոդոլյակն Ուկրաինայից արձագանքել է Պուտինին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն, արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությանը, թե «Ռուսաստանը Ուկրաինայում դեռ լրջորեն ոչիչ չի սկսել», ասել է, որ ուկրաինական կողմի տվյալներով՝ մինչ այս պահը Ռուսաստանցի 37 հազար զինվորական է զոհվել, վիրավորների թիվը կազմում է 98 հազարից մինչև 117 հազար։ Ոչնչացվել է 10 գեներալ, մետաղի ջարդոնի է վերածվել 1605 տանկ ու 405 օդանավ և ուղղաթիռ։

«Ռուսաստանը դեռ չի՞ սկսել կռվել, թե՞ Կրեմլում հաշվում են միայն ստալինյան մաթեմատիկայով՝ 20 միլոն զոհ»,- Թվիթերում գրել է Պոդոլյակը։

Պատերազմական գործողությունների պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալներն անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք դեռ լրջորեն ոչինչ չենք սկսել»․ Պուտին