Թուրքական բանակը հրետակոծել է Սիրիայի հյուսիսային շրջանները

Սիրիա, արխիվ

Թուրքական հրետանին այսօր ռմբակոծել է Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները։ Այս մասին հաղորդում են տեղական աղբյուրները՝ նշելով, որ թուրքական բանակի հրետակոծության թիրախում են հայտնվել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող միանգամից 15 բնակավայրեր։

Խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։ Հրետակոծված բնակավայրերը գտնվում են Սիրիայի քրդական ինքնավարության վերահսկողության ներքո։

Լոնդոնում լույս տեսնող «Աշ Շարք ալ Աուսաթ» արաբալեզու թերթի փոխանցմամբ` վերջին մեկ օրում Թուրքիայից Սիրիայի հյուսիսային շրջաններ է մուտք գործել ռազմական չորս շարասյուն՝ ամրացնելով Էլ-Բաբ քաղաքից հարավ գտնվող թուրքական բանակի դիրքերը։