Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 17 լրագրող, ևս 14-ը վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։
Կառույցի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, տուժած լրագրողներից 4-ը հայտնել են, որ հետապնդումների են ենթարկվել՝ իրենց մասնագիտական գործունեության պատճառով։
Գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 7 լրագրող, որոնցից 5-ը, ամենայն հավանականությամբ, ռուսական հարձակումների հետևանքով։
Ակտիվ ռազմական գործողությունների շրջաններում սպանվել է ևս 5 լրագրող, բոլոր դեպքերում հարձակվողների ինքնությունը չի պարզվել։
Մեկ լրագրող առևանգվել է ռուս զինվորականների կողմից և խոշտանգվել, լրագրողը մահացել է ազատ արձակվելուց անմիջապես հետո։ ՄԱԿ-ը նաև պնդում է, որ ռուսական բանակը առնվազն երկու անգամ դիտավորյալ գնդակոծել է լրագրողներին տեղափոխող ավտոմեքենա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուլիտցերյան մրցանակի կոմիտեն հատուկ մրցանակ է շնորհել Ուկրաինայի բոլոր լրագրողներին