63 տարեկանում մահացել է OPEC-ի գլխավոր քարտուղարը

63 տարեկանում մահացել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC ) գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն։

Նիգերիացի գործչի մահվան պատճառները հայտնի չեն։

Երեկ Բարկինդոն հանդիպել է Նիգերիայի նախագահի հետ և ելույթ ունեցել Նիգերիայի նավթագազային համաժողովում։

Բարկինդոյի 6-ամյա պաշտոնավարման ժամկետը լրանում է այս ամսվա վերջին, նրան այդ պաշտոնում պետք է փոխարինի Քուվեյթի ներկայացուցիչ Հայսամ ալ Գայսը։