Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր ժամը 09։07-ին տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նախնական տվյալներով, կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնցից մեկն այնուհետև տեղափոխել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Նախարարությունը նշում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին, նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ: