Շոյգու. «Արևմուտքը ցանկանում է ձգձգել Ուկրաինայում ծագած հակամարտությունը»

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` արևմտյան պետությունները, Ուկրաինային զենք մատակարարելով, նպատակ ունեն արհեստականորեն ձգձգել ռազմական գործողությունները։

«Հավաքական Արևմուտքը Ուկրաինայում ծագած հակամարտությունը ձգձգելու հույսով շարունակում է Կիևի վարչակազմին սպառազինության ծավալուն մատակարարումներ իրականացնել», - հայտարարել է Շոյգուն Մոսկվայում կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի գնահատմամբ` վերջին ամիսներին արևմտյան երկրներն Ուկրաինային ավելի քան 28 հազար տոննա ռազմական նշանակության բեռներ են փոխանցել։