Բրիտանիան հայտարարել է, որ տնտեսական, առևտրային և տրանսպորտային պատժամիջոցների նոր փաթեթ են սահմանելու Բելառուսի դեմ:
Նշվում է, որ նոր պատժամիջոցները պաշտոնապես կհայտարարվեն և ուժի մեջ կմտնեն այսօր:
Արևմտյան երկրները ֆինանսական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժելու համար:
Բելառուսը պատերազմի անմիջական մասնակից չէ, սակայն նյութատեխնիկական օգնություն է ցուցաբերում ռուսական զորքերին:
Ճապոնիայի կառավարությունն էլ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի ևս 90 անձանց և կազմակերպությունների նկատմամբ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ասվում է այսօր Ճապոնիայի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ճապոնիայի կառավարությունը հաստատել է նաև Ռուսաստանից ոսկու ներմուծման և Ռուսաստանի Դաշնությունում հաշվապահական, աուդիտորական, խորհրդատվական և հավատարմագրային ծառայությունների մատուցման արգելքը, որը կգործի այսօրվանից։ Ոսկու ներկրման արգելքի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։