ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը: Այս մասին հայտնում է կառույցի խոսնակը:

Նրա հաղորդմամբ` ԲԴԽ-ում այսօր տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով խորհրդի նախագահ չի ընտրվել:

Օրենքով սահմանվում է, որ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կատարի խորհրդի տարիքով ավագ անդամը:

ԲԴԽ տարիքով ավագ անդամ, ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրության մեկ այլ մասնակից (Գագիկ Ջհանգիրյանից բացի) Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:

Այսօր ավելի վաղ դադարեցվել էին ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները, նա նախագահի պաշտոնակատարն էր: