Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների անկախության օրվա առիթով։
«Ոչ, այս տարի շնորհավորական հեռագիր չի ուղարկվի», - լրագրողներին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքերով` այս տարին դարձել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ոչ բարեկամական քաղաքականության գագաթնակետը, «ուստի այս պայմաններում դժվար թե նպատակահարմար համարվի շնորհավորական ուղերձ հղելը»։