Առնվազն 40 երկրների պատվիրակություններ, միջազգային կազմակերպություններ և բիզնեսի ներկայացուցիչներ այսօր, Շվեյցարիայի Լուգանոյում բացվող համաժողովում, կքննարկեն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հիմնական սկզբունքները և Ուկրաինայի վերականգնման ճանապարհային քարտեզ կմշակեն։
Համաժողովն ուղղակիորեն չի նվիրվի դրամահավաքին։ Դրա մասնակիցները կփորձեն մշակել վերակառուցման հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները, որոնք պետք է սկսվեն դեռ պատերազմի ավարտից առաջ: Խոսքը նոր «Մարշալի պլանի» մասին է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի վերականգնման ծրագրի նմանությամբ։
Ուկրաինան խորհրդաժողովում ներկայացնում են վարչապետ Դենիս Շմիգալը և արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին համաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։
Ի թիվս այլոց, համաժողովին մասնակցում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի մոտ 600 միլիարդ դոլար. վարչապետ