Կադիրովը հայտնում է Լիսիչանսկը ամբողջովին գրավելու մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Տելեգրամի իր էջում գրել է, որ «հաղթանակի կարմիր դրոշը տեղադրվել է Լիսիչանսկի կենտրոնական այգում»։

«Մեր ստորաբաժանումներին, դաշնակից ուժերի հետ միասին, մի քանի ժամը բավականացրեց քաղաքն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու համար»,- գրել է նա։

Ուկրաինական կողմից այս պահին մեկնաբանություններ չկան։