Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում:
Ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցացն ասուլիսին, որի ժամանակ վարչապետը խոսել էր Հայաստանն Ադրբեջանին կապող նոր ճանապարհի շահագործման և դրա հետևանքների մասին: Սաղաթելյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց ժողովրդի թիկունքում իր հերթական պայմանավորվածության մասին, այն է, որ այդ ճանապարհի շահագործումից հետո Լաչինը հանձնելու է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը չեղարկել է այսօր նախատեսված Գրիգորյան-Հաջիև հանդիպումը. Փաշինյան (լրացված)Վարչապետը, մասնավորապես, անդրադառնալով հարցին՝ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերն անցնելո՞ւ են Ադրբեջանին, պատասխանել էր. «Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության, Լաչինում այսօր, նաև Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություններ չունեմ», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նա անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարականին, նշեց, որ դա տեղի է ունեցել ընդդիմադիրների ճնշման արդյունքում:
Ընդդիմադիրները հանրահավաքից հետո երթ կանցկացնեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: