Չեխիան այսօրվանից ստանձնում է Եվրամիության նախագահությունը, որը ռոտացիոն կարգով Չեխիային է փոխանցում Ֆրանսիան։
Պրահան վեց ամիս ժամկետով այդ դիրքը ստանձնում է բարդ ժամանակաշրջանում, երբ ԵՄ-ն բախվում է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած բազմաթիվ, այդ թվում` էներգետիկ ու պարենային խնդիների հետ։
Նախորդ անգամ Չեխիան ԵՄ-ն նախագահել էր 2004 թվականին՝ իր անդամակցության առաջին իսկ տարվա ընթացքում։