«Առավելագույն ջանքեր կներդնեմ երկկողմ կապերի խորացման ուղղությամբ», - այսօր ասել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ), վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման:
Զրուցակիցներն ընդգծել են հայ-իսրայելական գործակցության դաշտում մեծ ներուժի առկայությունը և կարևորել կոնկրետ արդյունքների միտված ծրագրերը: Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ անելիքների շուրջ:
Դեսպանը երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին։
Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները լարվել էին 2020-ի սեպտեմբերին, պատճառը զենքի մատակարարումն էր Ադրբեջանին․ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, երբ միջազգային ողջ հանրությունը Ադրբեջանին մարտական գործողությունների դադարեցման կոչ է անում, Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին։ Երևանը հայտարարեց Իսրայելից Հայաստանի դեսպանին հետ կանչելու մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի դեսպանը վերադարձել է Իսրայել
Իսրայելում Հայաստանի դեսպանությունը գործում է 2020-ի օգոստոսի վերջից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելում սկսել է գործել Հայաստանի Հանրապետության դեսպանատունը