Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինայի հետ կապված չի փոխվել, մարտավարությունը կարող է լինել այլ:
«Ոչինչ չի փոխվել։ Ես հայտարարություն եմ արել 24-ի (փետրվարի) առավոտյան՝ հրապարակային, ուղղված ողջ երկրին։ Ես ավելացնելու բան չունեմ։ Ոչինչ չի փոխվել։ Մարտավարությունն առաջարկվել է Պաշտպանության նախարարության կողմից՝ որտեղ տեղակայել զորքը, ինչպիսի թիրախներ խոցել»,- ասել է Կրեմլի ղեկավարը՝ պնդելով, որ ռուսական զորքն Ուկրաինայում հասնում է իր նպատակներին։
Ռուսաստանի նախագահի խոսքով ՝ «հատուկ ռազմական գործողության» վերջնանպատակը Դոնբասի պաշտպանությունն է և Ռուսաստանի անվտանգության երաշխիքների համար պայմանների ստեղծումը։
Ռուսաստանը Ուկրաինա է ներխուժել փետրվարի 24-ին, նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակումն անվանել է «հատուկ ռազմական գործողություն», որի նպատակը հարևան երկրի «դենացիֆիկացումն» ու ապառազմականացումն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)