Սերգեյ Չիչոյանն ու Կարեն Բիշարյանն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորներ

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում, փակ-գաղտնի քվեարկությամբ, Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորներ ընտրեց Սերգեյ Չիչոյանին և Կարեն Բիշարյանին:

Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել էր առաջին եռյակում Լուսինե Աբգարյանի (0 ձայն), Կարեն Բատիկյանի (0 ձայն), Սերգեյ Չիչոյանի (67 ձայն) թեկնածությունները։ Քվերակությանը մասնակցել է 67 պատգամավոր՝ 107-ից։

Երկրորդ եռյակում առաջադրվել էին Հովհաննես Ավագյանի ( 0 ձայն), Կարեն Բիշարյանի (68 կողմ), Նելլի Հարությունյանի (0 ձայն) թեկնածությունները։ Քվերակությանը մասնակցել է 107 պատգամավորներից 68-ը։

Երրորդ եռյակում առաջադրվել էին Ռուբիկ Մխիթարյանի (29 ձայն), Արսեն Նիկողոսյանի (0 ձայն) և Արթուր Սարգսյանի (33 ձայն) թեկնածությունները։ Քվեարկությանը մասնակցել է 62 պատգամավոր։

Այսպիսով ևս մեկ դատավորի ընտրության հարցով Ազգային ժողովն ընտրության երկրորդ փուլ կանցկացնի, որին կմասնակցեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները։ Ազգային ժողովն անցնում է հարցի քննարկման փուլի։