Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրում հայտնի փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին: Հարցն ընդգրկված է գործադիրի այսօրվա նիստի օրակարգում:
Դեկտեմբերին ավարտվում է Սահմանադրական դատարանի երկու դատավորների՝ Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը:
Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: