Պետդուման Հայաստանի վարորդական վկայականները Ռուսաստանում ճանաչելու օրինագիծ է ընդունում

Երեկ Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է երկրում ճանաչել Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ազգային վկայականները այն դեպքում, երբ նրանք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են ծավալում ՌԴ-ում։

Ներկայումս նմանատիպ կանոն կիրառվում է Ղրղըզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը սահմանում է ռուսերենի կիրառումը որպես պաշտոնական լեզու: