ԱՄՆ-ը մտադիր է մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Մադրիդ, 29-ը հունիսի, 2022թ.

Միացյալ Նահանգները մտադիր է մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում՝ Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքների պատճառով: Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ամերիկյան կառավարությունը պլանավորում է Իսպանիայում տեղակայված կործանիչների թիվը 4-ից հասցնել 6-ի, Գերմանիայում և Իտալիայում ուժեղացնել ամերիկյան հակաօդային պաշտպանությունը, Մեծ Բրիտանիա ուղարկել F-35 ռազմական ինքնաթիռների երկու լրացուցիչ էսկադրիլիա, Լեհաստանում տեղակայել 5-րդ բանակի մշտական շտաբը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը եվրոպական մի քանի երկրներում երկարաժամկետ ռազմական կոնտինգենտ կտեղակայի