Ուկրաինական հետախուզությունը հայտնում է գերիների փոխանակման մասին

Արխիվ

Ուկրաինական հետախուզությունը հայտնում է ռուսական կողմի հետ գերիների նոր խմբերի փոխանակման մասին: Ըստ աղբյուրի` 15 գերիներ փոխանակվել են 17-ի հետ։

«Տուն են վերադարձել ուկրաինացի 16 զինծառայողներ և մեկ քաղաքացիական անձ։ Զինծառայողներից երկուսը սպա են, 14-ը զինվորներ»,- հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։

Հաղորդագրությունում նաև նշված է, որ ազատ արձակվածներից հինգը ծանր վիրավորներ են, որոնք անհապաղ բուժվելու կարիք ունեն։

Ռուսական կողմը գերիների փոխանակման մասին չի հաղորդել։