Սիմոնյան. Հայաստան-Ռուսաստան քաղաքական երկխոսությունը կայուն ռազմավարական բնույթ է կրում

Լուսանկարը՝ ԱԺ աշխատակազմի լրատվականի

Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը կայուն ռազմավարական բնույթ է կրում, և հաջողության բանալին երկու պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահը՝ այսօր ընդունելով Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը:

Սիմոնյանը շեշտել է, որ համարժեք աշխատանքներ են տարվում տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ:

Կողմերը փաստել են, որ մտադիր են զարկ տալ երկրների փոխգործակցության դինամիկային` հաշվի առնելով տարածաշրջանի և միջազգային այլ հարթակների քաղաքական իրադարձությունները:

Քննարկվել է գլոբալ ինտեգրացիոն գործընթացների պայմաններում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարևորությունը՝ առանձնակի անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության հեռանկարներին, ասված է Ազգային ժողովի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում: